ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Օրավարձով աշխատում են դրսի համար

Օրավարձով աշխատում են դրսի համար
26.05.2023 | 16:49

Խորքային պետություն ունեցող ոչ մի երկիր էսպես չեն կարողացել քանդել։

Մենք չունենք։ Խորքային պետությունն ու անգամ դրա գոյության հնարավորությունն է չարիք ներկայացվում սորոսապաշտ խմբակների կողմից, որովհետև զբաղեցրել են դրա տեղն ու օրավարձով աշխատում են դրսի համար։

Չարիքը 4 տոննա կոկայինն ափաշքարա երկիր բերողների ու կառավարիչների մաֆիան է, սեփական ժառանգության իրավունքը ուրացած ու այդ իրավունքը թշնամուց մուրացողն է չարիքը։

Կկուներ, «Էս սարն իմն է, էս ծառն իմն» է ասող աղվեսին երբևէ չեք հակադարձել կամ հատուկ սխալ եք հակադարձել, ձևացնելով, թե գիտելիքներդ չի հերիքում, բայց սեփական ձագերին զոհաբերում եք պլյուս-մինուս 50-ով հաշվելով կամ անհաշիվ։

Կարևորը՝ փողն ու դրանով գնվող ձեր պոչերը բավարարված մնան ու ձեր հետույքը լավ պահեն, դե, պոչություն անեն, է՛լի։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 4264

Մեկնաբանություններ